14/12/2016 14:05
Վախճանվել է դերասան Ալան Թիքը
Լոս Անջելեսում (Կալիֆորնիայի նահանգ, ԱՄՆ) 69 տարեկան հասակում վախճանվել է կինոդերասան Ալան Թիքը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով The Hollywood Reporter ամսագրին:
Պարբերականի տվյալով՝ մահվան պատճառ Է դարձել սրտի նոպան: Թիքն առավել հայտնի է «Հասակի խնդիրներ» (Growing Pains, 1985-1992) հեռուստասերիալում խաղացած իր դերով: Նա նաև վարում էր ամերիկյան և կանադական մի քանի հեռուստաշոու և երգեր էր գրում սիթքոմների և կատակերգական սերիալների համար: 2013 թվականին դերասանին աստղ է շնորհվել Կանադական փառքի ծառուղում:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
15/01/2025 11:19
Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ
11/01/2025 12:08