15/12/2016 09:59
«Համախմբում» կուսակցության համար Գագիկ Ծառուկյանի թեման տաբու է. «Հրապարակ»
Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության համար Գագիկ Ծառուկյանի թեման տաբու է։ Կուսակցության վարչության անդամ Ստեփան Մարգարյանը Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի, ընդդիմադիր դաշտի վրա ազդեցության և այլ հարցերի մասին հրաժարվել է տեսակետ հայտնել։ «Կվերադառնա՝ կխոսենք»,-«Հրապարակ»-ի փոխանցմամբ, ասել է նա և հավելել. «Ես չեմ ուզում խոսել այդ թեմայով, որովհետև քաղաքական դաշտի վրա ազդեցությունը կախված կլինի, թե ինչ է հայտարարելու նա»։
Ճշտող հարցին՝ չե՞ք հավատում, թե Ծառուկյանը կվերադառնա, Մարգարյանից բառ պոկել հնարավոր չի եղել։ «Ես չգիտեմ, չեմ ուզում այդ մասին խոսել, հավատալու-չհավատալու հարց չէ»։
Հիշեցնենք, որ օրերս Վարդան Օսկանյանը (նախկինում՝ նաև Մարգարյանը) ասել է, որ «Համախմբումը» հակված է ԱԺ ընտրություններին դաշինքով մասնակցելուն և առաջիկայում կամփոփի տարբեր ուժերի հետ կոնսուլտացիաների արդյունքները։