15/12/2016 13:20
Շահեն Շահինյանը նշանակվեց Կոնսերվատորիայի ռեկտոր
Կառավարությունը հաստատեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում Շահեն Շահինյանի ընտրության արդյունքները:
Համապատասխան որոշումը կառավարության հաստատմանը ներկայացրեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Պարոն Շահինյանի օրոք կոնսերվատորիայում բավականին առաջընթաց է գրանցվել»,-նշեց նախարարը:
Շահեն Շահինյանի հետ կկնքվի աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով: