16/12/2016 09:32
Քոչարյանն Ամանորից հետո կհստակեցնի 2017-ի ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը. ՀԺ
ԱԺ ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի մասնակցել-չմասնակցելու մասին տեղեկությունը հնարավոր կլինի հստակեցնել Ամանորից հետո։ Այդ մասին «Հայկական ժամական»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը։
Վերջինս դեռ նախորդ շաբաթ խոստացել էր, որ Քոչարյանի հետ կխոսի և այս շաբաթվա սկզբին այդ կապակցությամբ անելիք կունենա։
«Ինձ բազմաթիվ հարցեր են ուղղել, և ես խոստացել եմ, որ կքննարկեմ իր հետ, ոչ թե ցուցակի, մասնակցության հետ կապված հարցեր, այլ ընդհանրապես՝ ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը, ապա մամուլին կտեղեկացնեմ», - ասել էր Սողոմոնյանը։