16/12/2016 20:58
«Բավարիան» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Խաբի Ալոնսոյին
«Բավարիան» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել թիմի 35-ամյա կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին, սակայն ուզում է նվազեցնել նրա աշխատավարձը, հայտնում է Football.ua-ն:
Գերմանիայի չեմպիոնը պատրաստ է իսպանացի ֆուտբոլիստի հետ մեկամյա նոր պայմանագիր ստորագրել։ Ալոնսոյի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017 թվականը։ Այնուամենայնիվ, ակումբը ցանկանում է համաձայնագրում կետ ներառել հանդիպումների քանակի վերաբերյալ։
Ավելին՝ նոր պայմանագիրը Ալսոնսոյին պակաս հարմար է նաև ֆինանսապես, քանզի «Բավարիան» ուզում է կրճատել նրա աշխատավարձը, որն այժմ տարեկան 6,5 մլն եվրո է կազմում։