16/12/2016 10:01
Գուրգեն Արսենյանը դեռ վերջնական չի որոշել՝ ՀՀՇ-ականների, թե ԲՀԿ-ականների հետ է համագործակցելու. «Ժամանակ»
ԱԺ ԲՀԿ պատգամավոր, ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնաբար հանդես գալու շուրջ քննարկումներ է սկսել ՀՀՇ վարչության անդամներ՝ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի և վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հետ: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Արսենյանը, սակայն, միաժամանակ վերջնական որոշումից առաջ սպասում է իր վերադառնալու մասին հայտարարությունը ուշացնող՝ Գագիկ Ծառուկյանի խոսքին», - հավելել է թերթը: