16/12/2016 09:35
Փոխմարզպետները զվարճանում են Հնդկաստանում, իսկ բանակի համար պետությունը գումար չունի. ՉԻ
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ մինչ պետական մակարդակով օրենքներ են ընդունվում ՀՀ քաղաքացիների գրպանից 1000-ական դրամներ պոկելու նպատակով, այս օրերին որոշ մարզերի փոխմարզպետներ մեկնել են Հնդկաստան՝ իբրև թե փորձի փոխանակման համար:
«Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը գումարներ ունի փոխմարզպետների հանգիստը Հնդկաստաններում կազմակերպելու համար, սակայն բանակին հավելյալ գումարներ տրամադրելու փող չունի:
«ՉԻ»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ փոխմարզպետները որոնք այս օրերին շատ ուրախ ժամանակ են անցկացնում Հնդկաստանում, վերադառնալու են դեկտեմբերի 20-ին», - գրել է թերթը: