16/12/2016 09:45
Ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 450 կրակոց:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ մամուլի ծառայությունը, հյուսիսարևելյան (Մարտակերտ) պաշտպանական հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (2 արկ):
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ առանց պատասխան կրակոցների, շարունակել են առաջնագծի ողջ երկայնքով պահպանել զգոնությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Այս պահի դրությամբ շփման գծում իրադրությունը հանգիստ է: