Հայաստանում Չեխիայի դեսպանը հիացած է կոնյակով ու գինիով և անբավարար է համարում տնտեսական գործակցության մակարդակը

16/12/2016 11:50

Հայաստանում Չեխիայի դեսպանը հիացած է կոնյակով ու գինիով և անբավարար է համարում տնտեսական գործակցության մակարդակը


Հայաստանում Չեխիայի Հանրապետության Արտակարգ և Լիազոր Դեսպան Պետր Միկիսկայի հետ Aysor.am-ի թղթակիցը զրուցել է մեր երկրում գործունեության, հայկական ուտեստների, մշակույթի և երկկողմ համագործակցության մասին։

- Պարոն դեսպան, արդեն երկու տարի է, ինչ ներկայացնում եք Հայաստանում Չեխիայի Հանրապետությունը, արդեն հասցրե՞լ եք ընտելանալ այստեղի ապրելակերպին: Ձեզ դու՞ր է գալիս Հայաստանում:

- Արդեն կլրանա գրեթե 5 տարի, ինչ Հայաստանում եմ: Բայց սկզբում՝ 2012 թվականին,  եղել եմ որպես գործերի ժամանակավոր հավատարմատար, քանի որ հիմնական դեսպանատունը գտնվում էր Թբիլիսիում: Սակայն, անհրաժեշտություն առաջացավ ընդլայնել դեսպանատան գործունեությունը, ինչն էլ հանդիսացավ արդեն դեսպանատան բացման պատճառը: Եվ հարցին, արդյոք ինձ դու՞ր է գալիս Հայաստանում, կպատասխանեմ այսպես: Չեխ դիվանագետների, այդ թվում՝ դեսպանների համար գործում է կանոն, համաձայն որի, թույլ է տրվում աշխատել յուրաքանչյուր երկրում չորս տարի: Իմ դեպքը հատուկ էր այն առումով, որ նախագահն ինձ դեսպան նշանակել էր 2014 թվականին, իսկ հետո արդեն ես խնդրեցի, որ ժամկետս երկարաձգեն: Այստեղից հետևություն՝ ինձ դուր է գալիս այստեղ:

- Տարբեր երկրներում եք դիվանագիտական ծառայության եղել: Կարո՞ղ եք համեմատականներ անցկացնել նախկին և ներկա փորձերի միջև:

- Դիվանագիտական կարիերաս սկսել եմ Լատինական Ամերիկայի մի քանի երկրներում: Աշխատել եմ նաև Կանադայում: Դիվանագիտական առումով՝ Հայաստանում գործունեությունն առավել հետաքրքիր է , և հուսամ, ոչ ոք չի նեղանա, առավել կարևոր, քանի որ Հայաստանը անդամակցում է Արևելյան գործընկերությանը, որը Չեխիայի համար առաջնահերթություն է արտաքին քաղաքականության մեջ: Բնականաբար, պատասխանատվությունն էլ է ավելի շատ:



- Ունե՞ք Հայաստանում նախընտրած վայրեր:

- Հայաստանում գտնվելուս ընթացքում, հասցրել եմ ծանոթանալ գրեթե բոլոր տեսարժան վայրերին: Կարծում եմ՝ լավ ծանոթ եմ Հայաստանի տեսարժան վայրերին, բայց չեմ կարող առանձնացել որևէ մեկը: Ամեն բան կախված է, թե ինչ նախասիրության ունեն ինձ այցելած ընկերներս: Եթե նրանք հետաքրքրված են սպորտով, ապա՝ Ծաղկաձոր և Սևան: Եթե թանգարաններով և պատմական վայրերով, ապա՝ Գեղարդ, Խոր Վիրապ, Տաթև, Նորավանք, Գոշավանք, Գորիս և այլն: Եթե գինով՝ Վայոց Ձոր: Երևանը, իհարկե, ներառված է, և բոլորին անխտիր ապշեցնում է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Պարտքս եմ համարում՝ բոլոր հյուրերիս՝ պաշտոնական և անձնական, տանել այնտեղ:

- Հասցրե՞լ եք Հայաստանում գտնվելու ընթացքում ուսումնասիրել հայերեն: Եթե այո, կարո՞ղ եք համեմատել հայերենի բարդության մակարդակը չեխերենի հետ, և նշել թե ո՞րն է ավելի բարդ:

- Իմ կողմից հենց սկզբից փորձ եղել է: Եկել եմ այստեղ հայերեն սովորելու մտադրությամբ: Սակայն, այդպես էլ չկարողացա: Նախ, ժամանակս չներեց, հետո էլ հասկացա, որ այն այդքան էլ ինձ անհրաժեշտ չի առօրյա շփումներում, քանի որ բոլորը խոսում են ռուսերեն և անգլերեն: Ես կարող եմ մի բան ասել՝ հայերենն իր կառուցվածքով դժվար լեզու է չեխերի համար: Միևնույն ժամանակ, ռուսախոս հայերի համար չեխերենը բարդ չէ, քանի որ այն շատ նման է ռուսերենի. երկուսն էլ սլավոնական լեզուների ընդհանուր խմբին են պատկանում:

- Ի՞նչ հայերեն բառեր են ամենից շատ տպավորվել:

- Երկու սպիտակ գինի: Մի քանի բառ, իհարկե, գիտեմ, բայց ազատ շփվել չեմ կարողանում (ժպտում է – Aysor.am):

- Կարծում եմ՝ հայ ընթերցողին հետաքրքիր կլինի իմանալ, թե Դուք ինչպես եք վերաբերվում հայկական խոհանոցին: Ունե՞ք նախընտրած ճաշատեսակներ:

- Սկզբում չարաշահում էի հայկական խոհանոցը, ինչն էլ անդրադարձավ քաշիս վրա: Որոշ ժամանակ անց, քաշս 10 կգ-ով ավելացավ, այդ պահից էլ միչև հիմա դրա դեմ պայքարում եմ: Այնուամենայնիվ, շատ եմ հավանում ընկույզով լցոնած սմբուկ, խորոված լավ միջավայրում, նաև՝ «Չքյուֆթա»:



- Ի՞նչ հայկական ալկոհոլային ըմպելիքներ եք նախընտրում:

- Առաջին հերթին, հայկական բրենդին: Իսկապես, հիասքանչ ըմպելիք է: Եվ ես շատ ուրախ եմ, որ այն արտահանվում է Չեխիա: Ի դեպ, այն ավելի մատչելի է մեզ մոտ, քան՝ Հայաստանում: Նույնը կարող եմ ասել մեր «Becherovka» ըմպելիքի մասին, որը մեզ մոտ շատ ավելի թանկ է: Բայց ինձ համար ալկոհոլային խմիչքներից ամենանախընտրելին գինին է: Հայաստանում գտնվելուս հինգ տարիների ընթացքում ինձ բախտ է վիճակվել հետևել հայկական գինեգործության զարգացմանը: Երբ ես ժամանեցի Հայաստան, գինիների տեսականուց գրեթե խմելու բան չկար, իսկ որակը այդքան էլ լավը չէր: Այժմ իրավիճակն այլ է: Մենք նույնիսկ ներկրում  ենք այն Չեխիա: Ավելին՝ դրանք համաշխարհային կարգի գինիներ են:

- Լինելով չեխական մշակույթի կրող՝ գտե՞լ եք որևէ նմանություններ հայկական մշակույթի հետ:

- Հավատը: Այն ձևավորում է կյանքի նկատմամբ հիմնական մոտեցումները: Բոլոր քրիստոնյա երկրներն էլ ունեն իրենց ուրույն արժեքները, որոնք էլ արտացոլվում են մշակույթում: Դա էլ բոլոր քրիստոնյա երկրների համար դառնում է կապող օղակ: Ինձ համար Հայաստանը՝ բարեկամական, եվրոպական քրիստոնյա երկիր է:



- Տնտեսության և կրթական ոլորտներում երկկողմ համագործակցության ի՞նչ ծրագրեր են ակնկալվում առաջիկայում:

- Կրթության առումով՝ ասեմ, որ մենք ակտիվորեն համագործակցում ենք կրթական ոլորտում: Չեխիայի Հանրապետությունում կան հայերին առաջարկվող պետական և կառավարական կրթաթոշակներ: Կա ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի ակադեմիական փոխանակումներ: Տնտեսական առումով՝ շատ ավելի բարդ է: Բացատրությունները մի քանիսն են: Դրանցից մեկն այն է, որ ներմուծման համար, մենք առնչվում ենք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կողմից սահմանված հովանավորչությանը, այսինքն՝ բարձր տուրքերի ոչ ԵԱՏՄ անդամ երկրների համար: Խոշոր ներդրումային ծրագրերին խոչընդոտում են ոչ հին երկու դեպք, որոնք, ամենայն հավանականությամբ, կուղարկվեն դատական քննության, և որոնց պատճառով հայ գործընկերներին դժվար է ստանալ ֆինանսավորում Չեխիայի Արտահանման Բանկի կողմից: Ինչ վերաբերում է, հայկական արտադրանքի ներմուծմանը Չեխիա, Հայաստանի կողմից առաջարկները զիջում են, քանի որ դժվար է լինում գտնել հարմար արտադրանք, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը GSP + ռեժիմի մեջ է, որն ապահովում է հայկական ապրանքների մուտքը ԵՄ շուկա՝ առանց տուրքերի: Բայց մենք աշխատում ենք՝ խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ:

Հեղինակ՝ Անահիտ Լալայան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:05 Ռուսաստանն այսօր 10 անգամ ավելի շատ է հրթիռ արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին․ Պուտին Այսօր, 14:57 Երևանում «Nissan Elgrand»-ը ռեստորանի մոտ կոտրել է օբյեկտի մի քանի սառնարան, բախվել դռանն ու կողաշրջվել Այսօր, 14:54 Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Այսօր, 14:51 ԲԴԽ նախագահ չի ընտրվել. որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ Այսօր, 14:48 Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը ՀԱՊԿ նիստից բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը. Լուկաշենկո Այսօր, 14:42 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով Այսօր, 14:38 Հայաստանում վարորդները նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով, հակառակ դեպքում՝ կտուգանվեն Այսօր, 14:33 OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքները Այսօր, 14:29 Ռուսաստանի միջուկային հովանոցը նոր միջուկային դոկտրինով տարածվում է ՀԱՊԿ երկրների վրա. Շոյգու Այսօր, 14:17 Հորդորում եմ մայթերով քայլել, թե չէ կստացվի ամեն ինչ լավ է, ամեն ինչ ընտիր է, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. Վարչապետը՝ մարզպետներին Այսօր, 14:04 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց Այսօր, 13:54 ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում Այսօր, 13:46 Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող համալիրը կհիմնանորոգվի, կդառնա հավաքական թիմերի մարզման կենտրոն Այսօր, 13:33 Տավուշում հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց․ Ոսկան Սարգսյանը՝ Ցականյանի մասին Այսօր, 13:29 Գյումրիում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել մյուս համայնքների վրա. Քաղաքագետ Այսօր, 13:16 «Մի պզզցրեք, վարչապետն ա ստեով անցնում». ինչ է կատարվել, երբ Նիկոլ Փաշինյանն անցել է «Լվա ինքդ»-ի կողքով (Տեսանյութ) Այսօր, 13:10 Հայ-ադրբեջանական սահման Դուդայի այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Այսօր, 13:07 ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով. փոփոխություններ կարվեն. Փոխնախարար (Տեսանյութ) Այսօր, 13:00 «Թույլ չեմ տա որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի». Փաշինյանը խիստ նկատողություն հայտարարեց Շիրակի մարզպետին ու ԳՇ բարձրաստիճան պաշտոնյային (Տեսանյութ) Այսօր, 12:55 Ինձ շատ մարդկանց հետ կարող են կապել, բայց առաջին հերթին ինձ կապեք պետության հետ. ՔԿ նորանշանակ նախագահը՝ Վարդապետյանի կադր լինելու մասին (Տեսանյութ) Այսօր, 12:51 Իջևանում արցախցիների համար կանցկացվի կարիերայի տոնավաճառ Այսօր, 12:49 Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ Այսօր, 12:40 Բանակայինների աշխարհի առաջնությունը ոչ թե մարզիկների համար է, ովքեր բանակ են գնում մրցմանը մասնակցելու, այլ առաջնություն է մարզիկների, ովքեր ծառայում են բանակում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:36 Ձեր համակարգչում մի բան կարդում եք, ինչ-որ մի բան լինում է և Դուք Ձեր դիրքորոշումն ըստ այդմ եք ձևավորում. Փաստաբանը՝ դատավորին (Տեսանյութ) Այսօր, 12:26 Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինծառայող է զոհվել Այսօր, 12:23 Դիտարկում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելությունում մեր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը. Դուդա Այսօր, 12:21 Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Այսօր, 12:14 Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է գողությունը, մեղադրյալը կալանավորվել է Այսօր, 12:07 Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի Այսօր, 11:56 Բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ ուշադրություն են հրավիրում, քան՝ օրհներգին. իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:52 Ֆրանսիան և Հայաստանը պառակտելու փորձը, ինչը Դուք անում եք, չի ծառայում ո՛չ Հայաստանի շահերին, ո՛չ խաղաղության գործընթացին. Օլիվիե Դըկոտինյիի արձագանքը՝ Շարմազանովին Այսօր, 11:39 Ցանկացած արյան, մեզի, մազի նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան հանձնեն. Պատգամավորը՝ թմրամիջոց օգտագործելու լուրերի մասին Այսօր, 11:29 Գոռ Քլոյանի քույրը և դատավորը՝ նույն նախընտրական ցուցակում. Քոչարյանի և մյուսների գործով դատավորը պնդում է, թե չգիտեր այդ մասին Այսօր, 11:14 Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 11:13 Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Այսօր, 11:07 Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության խնդիրների լուծման մրցույթում 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը հաղթող է ճանաչվել Այսօր, 11:00 Արթուր Պողոսյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 10:51 Անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում Ադրբեջանի հետ պաշտոնական համագործակցություն առկա չէ Այսօր, 10:44 Գոհաբանության տոնի կապակցությամբ ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է Այսօր, 10:39 ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի Այսօր, 10:37 Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողներից 12-ն ամբողջությամբ մարել է պարտավորությունները Այսօր, 10:30 Հայ մասնագետների թիմը կաջակցի Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոնի փորձը ներդնել նաև Երևանում. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:25 Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 10:21 Հրդեհ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Այսօր, 10:14 Երևանում շինարարության ժամանակ քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ հոսպիտալացվել է Այսօր, 10:12 Որ հասցեներում ջուր չի լինի Այսօր, 10:06 Գործընթացը ձգում են, որպեսզի Երևանում բնակարան գնող արցախցիների դեպքում անհնարին դարձվի տոկոսադրույքի հետվերադարձից օգտվելու հնարավորությունը. Աբրահամյան Այսօր, 09:43 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Այսօր, 09:40 Աշոցքի, Գառնու տարածաշրջաններում, Վարդենիս, Աբովյան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին ձյուն է տեղում Այսօր, 09:11 «Փաստ». Մարդկանց համար իրենց պաշտոնները եկամտաբեր երակներ են Այսօր, 09:05 «Ժողովուրդ». Վրաստանից ավտոմեքենաների ներկրման գործարքն արվում է առանց Հայաստանի Այսօր, 09:04 «Հրապարակ». Խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու Այսօր, 08:59 «Փաստ». Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am-ը Այսօր, 08:56 «Հրապարակ». Ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում Այսօր, 08:54 «Ժողովուրդ». Ով է լինելու ԲԴԽ-ն լքող հաջորդ անդամը Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո Այսօր, 08:52 «Ժողովուրդ». Կարեն Սարուխանյանը պետք է կրկնի՞ թմրանյութի հետազոտությունը Այսօր, 08:48 «Հրապարակ». Ինչու է Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին Այսօր, 08:46 «Փաստ». Մեր իրականության մեջ որոշ շրջանակներ փաստացի Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը գտել է իր պաշտոնը պահելու ձևը Այսօր, 08:42 «Հրապարակ». Փաշինյանն այսօր մի քանի անգամ գերազանցել է բոլոր նախորդ սուպերլիդերներին ու սուպերվարչապետներին 27/11/2024 22:38 Բարորակ նոպայաձև վերտիգո․ Երբ դիմել բժշկի 27/11/2024 22:24 Թրամփը Քիթ Քելլոգին կնշանակի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց 27/11/2024 22:04 ԱԳՆ-ում պնդում են, թե Մոսկվան է որոշել, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում չանցկացվի 27/11/2024 21:45 Ուկրաինայի պաշտպանության նախարարը Հարավային Կորեայում էր 27/11/2024 21:20 Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի կրած կորուստների մասին 27/11/2024 20:58 «Փաշինյանի տերերը թույլ չեն տվել մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին». Սամվել Նիկոյան 27/11/2024 20:35 Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի ավտոճանապարհներին մերկասառույց է 27/11/2024 20:18 5,5 հազար կիբերհանցագործներ են ձերբակալվել Ինտերպոլի հատուկ գործողության արդյունքում 27/11/2024 20:00 ՊՆ-ից հերքում են Ջերմուկի դիրքերը լքելու մասին լուրը 27/11/2024 19:45 Միգրանտների տեղաշարժը Ռուսաստանում պետք է վերահսկվի․ Մեդվեդև 27/11/2024 19:29 Պաշտոնազրկված Քյարամյանն ու Բադասյանը զբոսնում են (Տեսանյութ) 27/11/2024 19:14 Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետո․ Ի՞նչ անել 27/11/2024 18:55 Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում միանձնյա առաջատարն է Սարգիս Սարգսյանը 27/11/2024 18:42 Մեկ այլ մեքենայի հետ բախման հետևանքով «Mercedes»-ը բռնկվել է, վարորդին կարողացել են դուրս բերել ու տեղափոխել հիվանդանոց 27/11/2024 18:26 Նոր նշանակումներ՝ բանակում․ Կորպուսների հրամանատարներ են փոխվել 27/11/2024 18:10 Ծիլքար- Ջրաշեն ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար 27/11/2024 17:56 Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մարդ առևանգել 27/11/2024 17:42 Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է․ Հոկտեմբերին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը 27/11/2024 17:28 Փաշինյանը Արմեն Ղազարյանին ազատեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից և նշանակեց ՆԳ նախարարի տեղակալ 27/11/2024 17:15 Հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել 27/11/2024 17:04 «Միասին» շարժումը հաղորդում է ներկայացնելու՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 27/11/2024 16:52 Ողջունում ենք Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը․ ԱԳՆ 27/11/2024 16:41 Գյումրիում հայտարարված նախնական ընտրությունների ծրագիրը ոչ այլ ինչ է, քան իշխանազավթման նոր փուլի մեկնարկ․ Մհեր Մելքոնյան 27/11/2024 16:34 Աբովյանի 34-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և կաթուցիչ 27/11/2024 16:25 Ո՞ր hայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում 27/11/2024 16:21 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է արցախահայության վերադարձի իրավունքի իրագործման հարցը 27/11/2024 16:18 Հարավային Կովկասում մշակութային արժեքների ոչնչացումն ու յուրացումը շարունակում է լուրջ մտահոգության տեղիք տալ. ՀՀ ԱԳ փոխնախարար 27/11/2024 16:11 Հանդիպել ենք Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ՝ քննարկել երկկողմ, Հայաստան-ԵՄ, տարածաշրջանային հարցեր. Արսեն Թորոսյան 27/11/2024 15:54 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության դիտորդների հետ 27/11/2024 15:46 Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 27/11/2024 15:36 Ռուբլու առքի միջին գինը 3.52 դրամ է, վաճառքինը՝ 3.88. Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 27/11/2024 15:23 Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի 27/11/2024 15:16 Արման Խոջոյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը 27/11/2024 15:04 Վարչապետի մամուլի քարտուղարը կմեկնի արձակուրդ 27/11/2024 15:02 Ալեն Սիմոնյանը պատրաստ է ցուցաբերել օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում 27/11/2024 14:56 Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել 27/11/2024 14:52 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք 27/11/2024 14:48 Թուրքիայում և Ադրբեջանում Փաշինյանի «նվերը» անտեսվեց, թվում էր` պիտի լիներ հակառակը․ Ֆարմանյան 27/11/2024 14:42 Վահան Կոստանյանն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարն ընդգծել են համագործակցության ընդլայնման կարևորությունը 27/11/2024 14:39 ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին

Տվյալ բաժնի վերջին նյութերը