17/12/2016 09:17
ՀՀԿ-ն տարեվերջյան «բանկետ» չի անի. փորձում է զուսպ երևալ. «Հրապարակ»
Հանրապետականն այս տարի չի պլանավորում տարեվերջյան «բանկետ» անել։ Նախընտրական տարում ՀՀԿ-ականները որոշել են ավելի զուսպ երևալու պատրանք ստեղծել։ Չնայած դրան, կուսակցությունում տոնական տրամադրություն է, արդեն մոտ մեկ շաբաթ կլինի՝ ԱԺ խմբակցություններից միայն ՀՀԿ-ի աշխատասենյակի դռան վրա է տոնական պսակ կախվել։ Այդ մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Բայց ՀՀԿ ԳՄ վերջին նիստին արդեն տոնական տրամադրություններն առկա են եղել, ընտրությունների հետ կապված հարցեր՝ նախընտրական շտաբ, ցուցակ և այլն, չեն քննարկվել, խոսել են միայն Սերժ Սարգսյանի արցախյան այցից։ Անգամ կուսակցության ավագների խորհրդի նախագահի նշանակման հարցն են թողել առաջիկա նիստին։ Իսկ կուսակցության խորհրդի նիստը, որի ժամանակ փոփոխություններ են կատարվելու խորհրդի կազմում, պլանավորել են հրավիրել մինչև դեկտեմբերի 20-ը», - հավելել է թերթը։