17/12/2016 14:33
Նիկոլա Սարկոզին հնարավոր է նշանակվի ՊՍԺ-ի նախագահ
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կարող է դառնալ ՊՍԺ-ի նախագահ, հայտնում է Sport-express.ru-ն:
Ինչպես նշում է GQ Franc-ն, Քաթարի շեյխ Թամին բեն Համադ Ալ Թանին առաջարկել է փոխարինել Նասեր Ալ Խելաիֆիին: Հաղորդվում է, որ այդ նշանակման մասին կարող է հայտարարվել ձմեռային ընդմիջման ժամանակ:
Սարկոզին ՊՍԺ-ի մոլի երկրպագու է: Քաղաքական գործիչը մշտապես ներկա է լինում թիմի տնային խաղերին: Այդ պաշտոնում նա կփոխարինի Նասսեր ալ-Հելաիֆին: