19/12/2016 15:07
Օլիմպիադա-2020-ի բյուջեն չի գերազանցի 15,2 մլրդ դոլարը
Տոկիոյում 2020-ին կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բյուջեն կկազմի 1,6 տրիլիոն իենից մինչև 1,8 տրիլիոն, այլ կերպ ասած՝ 13,6 միլիարդից 15,2 մլրդ դոլար, փոխանցում է Sport-express.ru-ն։
Ծախսերի մեծ մասը՝ 1,1-1,34 տրիլիոն, իր վրա կվերցնի պետական, քաղաքային բյուջեն։ Սկզբում խոսքը 26,7 մլրդ դոլարի մասին էր, սակայն ՄՕԿ-ը և Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն քննադատել են այդ բյուջեն, և այն կրճատվել է։
Օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020 թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։