20/12/2016 12:12
Դուք իրականացնում եք կարևոր ու պատասխանատու ծառայություն. Բակո Սահակյանը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայողներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:
«Ազգային անվտանգության հարգելի՛ ծառայողներ եւ վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Մեր երկրի, ժողովրդի և պետության անվտանգության ապահովման ուղղությամբ դուք իրականացնում եք կարևոր ու պատասխանատու ծառայություն: Արհեստավարժությունը, սկզբունքայնությունը, անձնվիրությունն ու հայրենասիրությունը պետք է լինեն ձեր ծառայության անբաժանելի մասը և օգնեն արդյունավետորեն իրականացնել ձեր գործառույթներն ու պարտականությունները:
Պետությունն այսուհետ եւս կշարունակի ուշադրության կենտրոնում պահել Ազգային անվտանգության մարմինների ծառայողների սոցիալական խնդիրները և կանի հնարավորը դրանք լուծելու ուղղությամբ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և մաղթում մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք ձեր ծառայության իրականացման ճանապարհին»,-ասված է Բակո Սահակյանի ուղերձում: