20/12/2016 17:29
ԶԼՄ. Անդրեա Բոչելին հրաժարվել է երգել Թրամփի երդմնակալության արարողությանը
Իտալացի երգիչ Անդրեա Բոչելին հրաժարվել է ելույթ ունենալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրափի երդմնակալության արարողությանը իր հասցեին ուղղված քննադատությունների պատճառով, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Page Six-ին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Բոչելին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Թրամփի երդմնակալությանը։ Այս տեղեկատվությունից հետո սոցցանցերում հայտնվել են երգչին բոյկոտելու կոչեր։
Աղբյուրներից մեկի խոսքով՝ երգիչը որոշում է կայացրել հրաժարվել ելույթից բացասական մեկնաբանությունների պատճառով։ Մեկ այլ աղբյուր պնդում է, որ երգչին խորհուրդ է տվել նման քայլ անել Թրամփը։
Պաշտոնական մեկնաբանություն այս կապակցությամբ առայժմ չկա։ Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Թրամփը Բոչելիի մեծ երկրպագուն է։