21/12/2016 09:32
Էրեբունու շուկայի հարևանությամբ այսօր հերթական «Երևան սիթի»-ն կբացվի. «Հրապարակ»
Սամվել Ալեքսանյան - Մհեր Սեդրակյան հակամարտության արդյունքում` Էրեբունու շուկայի հարևանությամբ այսօր հերթական «Երևան սիթիի» բացումը տեղի կունենա։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Ալեքսանյանի մարդիկ հարակից փռատերերին նախազգուշացրել են, որ դադարեցնեն գործունեությունը՝ «սիթին» լավաշի արտադրամաս ունի ու կբավարարի տարածքի պահանջարկը։ Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանն ու Մհեր Սեդրակյանը համատեղ որոշել էին վերանորոգել և շահագործել Էրեբունու շուկան, բայց ամիսներ առաջ ինչ-ինչ տարաձայնությունների արդյունքում Լֆիկն առանձնացել է ու շուկային հարակից տարածքում գտնվող «Ուրարտու» խանութը գնել, վերակառուցել»,- գրել է թերթը։