21/12/2016 09:20
Պետրոս Ղազարյանին ազատել են աշխատանքից` «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) կուսակցության մասին հաղորդման պատճառով. «Ժամանակ»
«Ժամանակ»-ն անդրադարձել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանի՝ աշխատանքից ազատվելու լուրերին:
«Թեև նա երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ արձակուրդ է, սակայն «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, Պետրոս Ղազարյանն այլևս չի վերադառնա աշխատանքի»,- գրել է «Ժամանակ»-ը:
Թերթին հասած տեղեկություններով՝ Պետրոս Ղազարյանին փոխարինելու է Հանրային հեռուստաընկերությունից վերջերս ազատված Նվեր Մնացականյանը:
Թերթը նշել է, որ Պետրոս Ղազարյանին աշխատանքից ազատելու պատճառ է դարձել այն, որ նա օրեր առաջ հյուրընկալել էր դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանին, ով պատրաստվում է հիմնել «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) անվանումով կուսակցություն: