21/12/2016 14:32
Հասան Ռոհանի. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, այսօր Երևանում հայտարարեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո:
«Իրանի համար Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամական երկրներ են, և մենք հույս ունենք, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ականատեսները կդառնանք։ Դա բխում է նաև տարածաշրջանի շահերից։ Այդ խնդիրը ռազմական լուծում չունի: Մենք ուզում ենք լուծումը տեսնել խաղաղ ճանապարհով», - հայտարարեց Հասան Ռոհանին։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան ևս հայտարարեց, որ հանդիպման ընթացքում Հասան Ռոհանիին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի կողմից իրականացվող ջանքերը՝ միաժամանակ ասելով, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ:
«Մենք շնորհակալ ենք Իրանին այս հարցում հավասարակշռված դիրքորոշման համար», - մասնավորապես ասաց Ս.Սարգսյանը: