21/12/2016 16:15
«Բարսելոն»-ը բացատրություն կպահանջի փաստաբաններից` «Ռեալ»-ի վերաբերյալ CAS-ի որոշման հետ կապված
«Բարսելոն»-ի ղեկավարությունը մտադիր է բացատրություններ պահանջել իր փաստաբաններից՝ Մարզական արբիտրաժային դատարանի (CAS)՝ մադրիդյան «Ռեալ»-ի վերաբերյալ կայացրած որոշման հետ կապված, հայտնում է Championat.com-ը։
«Բարսելոն»-ին անհանգստացրել է այն, որ նույն խախտման համար CAS-ը կատալոնյան ակումբի ու «Ռեալ»-ի վերաբերյալ տարբեր որոշումներ է կայացրել։
«Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն ՖԻՖԱ-ի կողմից պատժվել են երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր խաղացողների հայտավորման արգելքով՝ մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների տեղափոխության կանոնների խախտման համար։
Բայց հետո «Ռեալ»-ը 90 օրվա ընթացքում հարցը լուծել է իր օգտին և արդեն 2017 թ. ամռանը կկարողանա գրանցել նոր խաղացողների։