22/12/2016 11:47
Հայաստանը կարող է միջանցք դառնալ Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև. Վարդան Այվազյան
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստի ժամանակ անդրադարձավ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի դերին։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է միջանցք դառնալ տարածաշրջանի երկրների համար։
Վարդան Այվազյանը մասնավորապես խոսեց Իրանի և Հայաստանի նպաստավոր համագործակցության մասին և նշեց, որ ՀՀ-ն կարող է դառնալ միջանցք Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև։
«Հաշվի առնելով Իրանում պատժամիջոցների վերացման գործընթացը՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծի շուրջ հետաքրքրությունը կարող է ավելանալ։ Բացի այդ, ԵԱՏՄ երկրների ենթակառուցվածքների զարգացումը հնարվորություն կընձեռի նաև Իրանի ու ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները մեծացմանը», - ընդգծեց նա։