22/12/2016 21:52
Ջոան Ռոուլինգը նոր վեպ է գրում
Բրիտանացի գրող, Հարրի Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգն աշխատում է հերթական վեպի վրա, այս մասին նա գրել է իր Twitter-ում:
Ռոուլինգը պատասխանել է բաժանորդներից մեկի հարցին, թե արդյոք պատրաստվու՞մ է նոր գիրք ներկայացնել:
«Ես այժմ աշխատում եմ դրա վրա»,- նշել է գրողը:
Նա ավելացրել է, որ վեպը ոչ մի կերպ կապված չէ՝ «Ֆանտաստիկ գազանները և նրանց բնակության վայրերը» իր նախորդ ստեղծագործության հետ: Այլ մանրամասներ նա չի ներկայացրել: