22/12/2016 18:41
Տիգրան Մանսուրյանն ապրիլյան հերոսներին նվիրված ստեղծագործություն կգրի
Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի՝ 2017 թվականի ապրիլի 24-ին նախատեսված անդրանիկ համերգի համար, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նոր ստեղծագործություն է պատվիրել, որը նվիրված է լինելու ապրիլյան պատերազմի հերոսներին:
«Տիգրան Մանսուրյանին ուղղված պատվերն ինքս եմ ձևակերպել, ցանկանում եմ, որ ստեղծագործությունն ունենա 8-10 րոպե տևողություն: Կարծում եմ` հենց այս հերոսական ոգով կարելի է եզրափակել ապրիլ 24-յան համերգը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արմեն Ամիրյանը: