22/12/2016 19:01
Մշակույթի նախարարությունը հայտարարում է «Շնորհակալության շաբաթ» և խրախուսում վիրտուալ տարածքում հայատառ շփվելը
Դեկտեմբերի 24-ից մինչև 31-ը Մշակույթի նախարարությունը հայտարարում է «Շնորհակալության շաբաթ», այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց նախարար Արմեն Ամիրյանը:
«Մեր իրականության մեջ պակասում է շատ կարևոր մի բառ՝ շնորհակալություն բառը: Շնորհակալություն, որ այսօր մենք ապրում ենք, միմյանց տեսնում ենք: Շնորհակալություն մեր ծնողներին, մեր զավակներին, ընկերներին: Շնորհակալություն Աստծուն, որ մեր ազատ ու անկախ հայրենիքում ենք ապրում»,- ընդգծեց Ա.Ամիրյանը:
Մշակույթի նախարարությունը նաև խրախուսելու է վիրտուալ տարածքում հայատառ շփվելը:
Նախարարության Facebook-յան էջում հատուկ բաժին է բացվելու, որտեղ հնարավոր կլինի «Շնորհակալության շաբաթի» շրջանակներում հայատառ գրառումներ անել:
Տոներից հետո լավագույն գրառումը գլխավոր մրցանակի է արժանանալու` ստանալով հայկական արտադրության «Արմֆոն» հեռախոս:
Կլինեն նաև լրացուցիչ մրցանակներ: