23/12/2016 09:41
Տեր-Պետրոսյանը ցանկանում է իր որդուն ամեն գնով պատգամավոր դարձնել. «Իրավունք»
ՀԱԿ ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, «Իրավունքի» տեղեկություններով, ծանր են տարել նախկին ՀՀՇ-ականները, որոնք ժամանակին Տեր-Պետրոսյանի հետ ճանապարհ են անցել, սակայն այսօր առանձին քաղաքական գործունեություն են ծավալում։
«Ողբերգական ելույթ էր։ Մի քանի մանդատի համար Արցախի խնդիրն է շահարկում», - թերթի հետ զրույցում սրտնեղած ասում էին ՀՀՇ-ականները։
«Իսկ ցանկալի պատգամավորական հինգ մանդատներից մեկը, ըստ լուրերի, պետք է բաժին հասնի Տեր-Պետրոսյանի որդուն՝ Դավիթ Պետրոսյանին։ Տեր-Պետրոսյանը ցանկանում է որդուն ամեն գնով պատգամավոր դարձնել, բնականաբար, չմոռանալով ՀԱԿ-ի մյուս անդամներին՝ Արամ Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի մասին։ Իսկ թե ով է լինելու ցանկալի հինգերորդը, դեռ պարզ չէ», - հավելել է թերթը: