23/12/2016 21:52
Ռոնալդուն Պաղեստինում տարվա մարդ է ճանաչվել
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Պաղեստինում ճանաչվել է տարվա մարդ, հայտնում է Sports.ru-ն:
Մրցանակի հանձնման արարողությանը ներկա է եղել շուրջ 1200 մարդ, այդ թվում՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը:
Ռոնալդուն այս մրցանակին արժանացել է իր «մարզական ու մարդկային որակների» համար:
Այս տարվա մարտին պորտուգալացի ֆուտբոլիստը հանդիպել էր 5-ամյա պաղեստինցի երեխայի հետ, ում ծնողները զոհվել էին ռմբակոծության պատճառով:
Մոտ ժամանակներում մրցանակը կուղարկվի Իսպանիա ու կհանձնվի Ռոնալդուին: