24/12/2016 09:21
ԱԻ նախարարի պաշտոնին երեկ հավակնորդ կա. «Ժամանակ»
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահից հետո այդ պաշտոնում երեք թեկնածուի՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ, ԱԻՆ-ի Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանի անուններն են շրջանառվում։
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից «Ժամանակ»-ը հետաքրքրվել է՝ արդյոք նրան այդպիսի առաջարկ եղել է։ Հարցին մարզպետն արձագանքել է. «Ես երբեք նման բան չեմ ասել, բայց խնդրում եմ՝ այս պահին այդ կարգի անբարոյական հարցեր մի տվեք»։
Նա նշել է, որ այդպիսի քննարկում ընդհանրապես չի եղել. «Ինձ հետ կապված նման քննարկում երբևէ չի եղել, և համոզված եմ՝ չի էլ լինելու»։