24/12/2016 10:15
Պետական կառույցներում օպտիմալացման գործընթացը կշարունակվի. «Փաստ»
Կառավարությունը շարունակում է պետական տարբեր կառույցներում օպտիմալացման գործընթացը: Եկող տարվա սկզբին կրճատումների հսկայական ալիք է սպասվում, հատկապես մարզերում:
«Փաստ»-ի տեղեկություններով՝ շուրջ երեք քառորդով կրճատվելու է Առողջապահական պետական տեսչությունը: Այս կառույցում արդեն ղեկավարի փոփոխություն է եղել, ում, հավանաբար, հանձնարարել են քարը քարին չթողնել և կրճատել աշխատակիցների մեծ մասին:
Կրճատումների ալիքը եկող տարի ավելի կխորացնի երկրում սոցիալական խնդիրների մակարդակը: