24/12/2016 16:29
Օլանդն ընդգծել է իր անձնական պարտավորությունը ղարաբաղայան հակամարտության կարգավորման գործում
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծննդյան առթիվ ուղղված ուղերձում ընդգծել է Ֆրանսիայի և անձամբ իր ստանձնած պարտավորությունը` բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման հասնելու վերաբերյալ, փոխանցում է РИА Новости-ն:
«Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այն հանգամանքը, որ Ֆրանսիան և անձամբ ես պարտավորություն ունենք բանակցությունների ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կայուն լուծում գտնելու հարցում»,- ասված է ուղերձում: