26/12/2016 14:24
2017 թվականին կստեղծվեն Տիկնիկների, Գորգի, Լուսանկարչության, նաև՝ Ջրասուզակների թանգարաններ. Արմեն Ամիրյան
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2017 թվականին Պատմության թանգարանում կստեղծվի լեգոյի բաժին, որի միջոցով կանդրադառնանք մեր պատմության տարբեր դրվագներին:
Նաև հաջորդ տարի կբացվի Տիկնիկների թանգարան, որտեղ կլինեն և՛ ազգային, և՛ տարբեր ազգերի տիկնիկներ: Կստեղծվեն նաև Գորգի, Լուսանկարչության, նաև՝ Ջրասուզակների թանգարաններ: Վերջինս կլինի Սևան քաղաքում:
«Խոսքը վերաբերում է Խորհրդային շրջանի սոցռեալիզմի արձաններին, որոնք այսօր ուշադրությունից կարծես դուրս են մնացել թափված կամ տեղավորված են տարբեր պահեստներում: Փորձում ենք այդ արձանները ևս ներկայացնել հանրությանը: Սևանի և՛ ափին, և՛ հատակում՝ 2,5-3 մետր խորության վրա այդ արձանները կտեղավորվեն հատուկ ջրանցուղիներով: Այդ ջրանցուղիներում կլինեն նաև թաքստոցներ, որոնցում Խորհրդային շրջանի գանձեր կհայտնաբերենք», - 2016 թվականն ամփոփոխ ասուլիսի ընթացքում տեղեկացեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
15/01/2025 11:19
Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ
11/01/2025 12:08