26/12/2016 14:53
Տոմսերի վաճառքին հետևելու է ոչ միայն պետական եկամուտների վարչությունն, այլև բոլորս. Արմեն Ամիրյան
2016 թվականի մշակութային ոլորտն ամփոփոխ ասուլիսի ընթացքում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկացրեց՝ 2017 թվականին թանգարանների համար ստեղծվելու են աուդիո վիրտուալ վիզուալ համակարգեր, որոնք ներբեռնելով բջջային հեռախոսների մեջ՝ հնարավորություն կունենանք ծանոթանալ ներկայացվող ցուցանմուշներին, 10 լեզվով կարդալ ու լսել այդ ցուցանմուշների մասին:
«Այս բջջային հավելվածը մեզ հնարավորություն է տալիս լավագույնս հաշվառելու թանգարանների այցելությունները, մեր այցելուների աշխարհագրությունը հասկանալու: Նաև այցելուն դառնում է մեր ցանկի անդամ ու նրան պարբերաբար տեղեկացնելու ենք բոլոր նորությունների մասին», - նշեց նա:
2017 թվականին մրցույթի միջոցով կստեղծվի նաև միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ, որի միջոցով աշխարհի ցանկացած ծայրից հնարավոր է բջջային հավելվածի օգնությամբ գնել ցանկացած համերգային կամ ներկայացման, թանգարանային տոմս:
«Տոսերի վաճառքին հետևելու է ոչ միայն պետական եկամուտների վարչությունն, այլև բոլորս: Հնարավոր կլինի առցանց հետևել, թե որ միջոցառման համար քանի տոմս վաճառվեց: Նաև կտեսնենք, թե այդ վաճառված տոմսերը «դահլիճ մտա՞ն», թե՞ ոչ: Այս համակարգը հնարավորություն կտա, որ բացառենք ստվերային տոմսաշրջանառության մասին խոսակցությունները, հասկանանք, թե որ միջոցառումները, ներկայացումներն են առավել պահանջված», - ընդգծեց նախարարը:
Անդրադառնալով պատմամշակութային հուշարձաններին՝ Ա. Ամիրյանը նկատեց, որ Հայաստանում առկա 24 հազար պատմամշակութային հուշարձանների նորոգմանը տարեկան 250 մլն դրամ է հատկացվում: Գիտակցելով, որ այս գումարը չի բավարարի այս բոլոր հուշարձաններին, նախարարությունը որոշել է 2017 թվականի համար առանձնացնել 7 հուշարձան և դրանց վերանորոգումը հասցնել լիակատար ավարտի:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
15/01/2025 11:19
Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ
11/01/2025 12:08