27/12/2016 16:56
«Բարսելոնը» մտադիր է պայմանագրի երկարաձգմանը միտված բանակցություններ վարել Էնրիկեի հետ
«Բարսելոնի» ղեկավարությունը շարունակում է հուսալ, որ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, փոխանցում է Championat.net-ը։
Խոսքերը, որոնք մարզիչը հնչեցրել է վերջերս կատալոնյան ակումբի հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որոշ անհանգստություն են առաջացրել։ Լուիս Էնրիկեն, մասնավորապես, հայտարարել էր, որ աշխատում է աշխարհի լավագույն ակումբում, սակայն շեշտել էր, որ իր ապագայի վերաբերյալ որոշակի ոչինչ չի կարող ասել։ Նա նշել էր, որ մարզչի մասնագիտությունը նաև բացասական կողմեր ունի, ուստի պետք է մտածի պայմանագրի երկարաձգման մասին։
«Բարսելոնի» ղեկավարությունը, իր հերթին, պլանավորում է բանակցություններ վարել Լուիս Էնրիկեի հետ՝ պայմանագիրը մարտին երկարաձգելու համար։ Այդ իսկ պատճառով ակումբում համարում են, որ առաջիկա ամիսները շատ կարևոր են։
«Բարսելոնի» հետ Լուիս Էնրիկեի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017 թ. ամառը։