27/12/2016 19:07
«Յուվենթուսը» «Ռեալին» 60 մլն եվրո կառաջարկի Տոնի Կրոոսի համար
«Յուվենթուսը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոոսի տրանսֆերը։ Ինչպես հայտնում է Eurosport.ru-ն, 26-ամյա ֆուտբոլիստի համար իտալական ակումբը պատրաստ է վճարել 60 մլն եվրո:
Թուրինյան ակումբը, որպես այլընտրանքային տարբերակներ, դիտարկում է նաև ՊՍԺ-ի ու «Բարսելոնի» խաղացողներ Մարկո Վերատտիի ու Իվան Ռակիտիչի թեկնածությունները։
Գերմանացի ֆուտբոլիստների շրջանում տրանսֆերային ռեկորդը պատկանում է Մեսուտ Օզիլին, ով «Ռեալից» «Արսենալ» է տեղափոխվել 50 մլն եվրոյով։