27/12/2016 17:36
Ու՞մ կհասնի Ջորջ Մայքլի 105 միլիոն ֆունտ ստերլինգ ժառանգությունը
Բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի կարողությունը գնահատվում է 105 միլիոն ֆունտ ստերլինգ, հայտնում է Gazeta.ru-ն:
Ենթադրվում է, որ ժառանգության մի մասը կտնօրինեն նրա սանիկները։ Մայքլը եղել է դերասան Մարտիմ Քեմփի 2 երեխաների և իր զարմիկի երեխաների կնքահայրը։
Չի բացառվում, որ որոշ գումար կստանա նաև Spice Girls խբի նախկին մասնակից Ջերի Հոլիուելը, չնայած կնքահայր եղել է ոչ թե Մայքլը, այլ նրա նախկին ընկերը։
Բացի այդ ակնկալվում է, որ ժառանգների թվում կլինեն նաև Ջորջ Մայքլի երկու քույրերը և նրա սիրեցյալը՝ Ֆադի Ֆավազը։