28/12/2016 13:28
Հնդկաստանում մարդատար գնացքի 14 վագոն ռելսերից դուրս է ընկել
Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 43-ը` տուժել այսօր Հնդկաստանի Ութար Փրադեշի նահանգի Կանպուր քաղաքից ոչ հեռու մարդատար գնացքի 14 վագոնների դուրս ընկնելու հետևանքով, հայտնում է ТАСС-ը:
Բժիշկներն ութ տուժածների վիճակը գնահատում են՝ ծայրահեղ ծանր: Վթարը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 05:20-ին, երբ գնացքն անցնում էր ցամաքած ջրանցքի վրայով՝ ձգվող կամրջով՝ Կանպուրից 70 կիլոմետր հեռավորության վրա:
Վագոններից երկուսն ընկել են ջրանցքի հունի մեջ: Երկաթուղային աղետի պատճառները պարզվում են: Պատահարի վայրում աշխատում են փրկարարները: