28/12/2016 11:56
Բակո Սահակյանն ընդունել է Էդուարդ Շարմազանովին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 27-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ քննարկվել են երկու հայկական հանրապետությունների միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: