28/12/2016 16:30
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հյուրախաղերով կլինի Չինաստանում
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դեկտեմբերի 28-ին հյուրախաղերով մեկնում է Չինաստան, որտեղ էլ կդիմավորի Ամանորը։ Երիտասարդական նվագախումբը հրավերը ստացել է Պեկինի մշակույթի և ժամանցի կորպորացիայի (Beijing Culture and Entertainment Corporation) կողմից։
Նվագախումբն ունենալու է երկու համերգ՝ դեկտեմբերի 31-ին և հունվարի 2-ին, Չինաստանի Հայկոու քաղաքում։
Հայ երաժիշտների համերգային ծրագրերում ներկայացվելու են արիաներ իտալական հանրահայտ օպերաներից (Վերդի, Պուչինի), Մոցարտի, Չայկովսկու, Բիզեի, ինչպես նաև չինացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Նվագախմբի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը շնորհավորում է բոլորին ու հատկապես իր շատ սիրելի ունկնդրին առաջիկա տոների՝ Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ։
«Թող 2017-ը պարգևի խաղաղություն, բարօրություն բոլորի ընտանիքներին ու մեր երկրին»,- ասված է նվագախմբի շնորհավորանքում: