29/12/2016 17:53
«ՄՅու»-ն չի գնի Լինդելեֆի տրանսֆերը
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հրաժարվել է «Բենֆիկայի» պաշտպան Վիկտոր Լինդելեֆի տրանսֆերը գնելու գաղափարից, փոխանցում է Sports.ru-ն:
Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, իրոք, հետաքրքրվել է Լինդելեֆի ծառայություններով։ Սակայն հիմա թիմը ևս մեկ կենտրոնական պաշտպանի ձեռք բերելու կարիք չունի, քանզի պորտուգալացին բավարարված է Ֆիլ Ջոնսի ու Մարկո Ռոխոյի ելույթներից։
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 22-ամյա շվեդի համար պատրաստ է վճարել 40 մլն եվրո։