29/12/2016 10:23
Հակառակորդը դիվերսիա է ձեռնարկել Չինարի գյուղի ուղղությամբ. Դիպուկահարների ու նռնականետերի կրակը շարունակվում է
Դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները»,- Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղարը: