29/12/2016 19:42
«Յուվենթուսի» պաշտպան Էվրան կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա
Թուրինի «Յուվենթուսը» շահագրգռված է՝ վերադարձնելու Սիմոնե Ձաձային, ով չի հարմարվել անգլիական ֆուտբոլին։ Թուրինցիները պլանավորում են հետ կանչել իտալացուն ու փոխարենը «Վեստ Հեմին» տրամադրել Պատրիս Էվրային, հայտնում է Eurosport.ru-ն։
«Յուվենթուսի» հետ 35-ամյա պաշտպանի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017 թ. ամառը։ Նա Իտալիայի ընթացիկ առաջնությունում 6 հանդիպում է անցկացրել։