29/12/2016 09:45
Այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 750 կրակոց. ՊԲ
Դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա - ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է ավելի քան 750 կրակոց, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից:
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու արևելյան (Ակնա) ուղղությամբ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել:
Իրավիճակը լրիվությամբ գտնվում է հայկական ուժերի զգոն վերահսկողության ներքո: