Նախագահը մասնակցել է արտաքին գործերի նախարարության տոնական ընդունելությանը

29/12/2016 10:44

Նախագահը մասնակցել է արտաքին գործերի նախարարության տոնական ընդունելությանը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հանրապետության նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նախարարության աշխատակիցներին, ՀՀ բոլոր դիվանագետներին և Հայաստանում հավատարմագրված դեսպաններին՝ գալիք տոների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը շնորհավորական խոսքում անդրադարձել է անցնող տարում Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ձեռքբերումներին, դեռևս առկա խնդիրներին ու մարտահրավերներին, միջազգային կազմակերպություններում և ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում մեր երկրի ակտիվ ներգրավվածության արդյունքում իրականացված աշխատանքներին, ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիվանագիտության ջանքերին:

Շնորհավորական իր ուղերձում նախագահն ասել է. 

«Հարգելի՛ պարոն նախարար,

Հայաստանում հավատարմագրված հարգարժա՛ն դեսպաններ,

Հարգելի՛ դիվանագետներ,

Անցնող տարին մեզ համար խորհրդանշական էր: Հայաստանը տոնեց իր անկախության 25-ամյակը: Քսանհինգ տարի առաջ, ինչպես մեր ողջ նորանկախ երկիրը, այնպես էլ մեր դիվանագիտությունն առաջին քայլերն էր անում։

Այսօր Հայաստանն աշխարհին ներկայանում է ուրույն արտաքին քաղաքականությամբ` կառուցողական, հավասարակշռված, սկզբունքային և վստահելի դիվանագիտությամբ։

Ով ծանոթ է դիվանագիտության մեր ձեռագրին՝ գիտի, որ Հայաստանն առաջնորդվում է ոչ թե «ընդդեմ», այլ «հանուն» սկզբունքով: Հայաստանը ձգտում է իր ներդրումն ունենալ անվտանգության և կայունության ամրապնդման, միջազգային հարաբերություններում դրական օրակարգի ձևավորման, փոխշահավետ համագործակցության խթանման, տարբեր երկրների ու մշակույթների միջև երկխոսության կամուրջներ հաստատելու գործում։ Դրա վկայությունն են Հայաստանի ակտիվ ընդգրկվածությունը ինտեգրացիոն գործընթացներում, մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին, ակտիվ ներդրումը միջազգային կազմակերպությունների օրակարգում։ Այս առումով, ցանկանում եմ առանձնահատուկ նշել խոշորագույն միջազգային կազմակերպություններից մեկի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հյուրընկալելու պատիվը: Հայաստանն այդ պատվին արժանացավ մեր նախաձեռնողական, ակտիվ դիվանագիտության արդյունքում: Դա մեր նկատմամբ Ֆրանկոֆոնիայի կազմակերպությանն անդամակցող բազմաթիվ երկրների վստահության և համերաշխության դրսևորում էր։

Հայաստանի դիրքորոշումներն ու տեսակետը ընկալելի և ըմբռնելի են միջազգային հանրության կողմից՝ շնորհիվ մեր հետևողական և սկզբունքային արտաքին քաղաքականության, շնորհիվ ձեր՝ ներկաների սկզբունքային արտաքին քաղաքականության: 

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների արդյունքները հենց դրա մասին են վկայում: Տարեվերջին Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ակնառու կերպով ի ցույց դրեց, թե որքան հեռու են իրականությունից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանական ճամարտակությունները: Այդ հայտարարությունը միաժամանակ հստակ ցույց է տալիս, թե որքան համահունչ են միջազգային հանրության մոտեցումները մեր տեսակետների հետ:

Անշուշտ, սա իրականություն է դարձել Հայաստանի դիվանագիտության հետևողական ջանքերի արդյունքում:

Այստեղ տեղին է նշել, որ փորձագետների, քաղաքական գործիչների կամ իրենց այդպիսիք համարողների կողմից պարբերաբար հրապարակ են նետվում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ, այսպես կոչված, տարբերակներ, բայց իրականության մեջ դրանք տարբերակներ չեն, այլ՝ վարկածներ: Ես շատ հստակ հայտարարում եմ, որ մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք, և սա շատ հասկանալի ու ընկալելի է, բայց երբ նրանք փորձում են մտնել մանրամասների մեջ, ապա միանգամից սայթաքում են և սկսում են խոսել ցանկությունների մասին: Դիվանագիտությունը ցանկություն չէ՛: Բանակցությունները ցանկությունների կատարում չե՛ն: Բանակցությունը, ես փորձառու դիվանագետ չեմ, բայց ամենայն հավանականությամբ, փոխզիջում գտնելու ունակություն է:

Եվ ուզում եմ մեկ անգամ ևս ձեր ներկայությամբ ընդգծել, որովհետև ձեզնից ստույգ որևէ մեկը չգիտի, որ սկսած 2007 թվականից որևէ այլ տարբերակ, քան Մադրիդյան սկզբունքներն են, որևէ տեղ չի քննարկվել: Ինչու՞ մենք, իմանալով բոլոր մանրամասները, որովհետև մենք ենք բանակցողները, մեր հանրությանը մանրամասների մասին տեղյակ չենք պահում: Առնվազն երկու պատճառով. դուք, լինելով փորձառու բանակցողներ, շատ լավ գիտեք, որ բանակցությունների գնալիս չես կարող քո ողջ, այսպես ասած, գործիքակազմն ու հնարամտությունները կամ քո տակտիկան, կամ ստրատեգիան բացահայտել, որովհետև ժամանակակից աշխարհում այդպես է՝ եթե մենք Երևանում երկու բառ ենք խոսում, այդ երկու բառը կայծակի արագությամբ արդեն և՛ Բաքվում, և՛ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում, և՛ Փարիզում միանգամից դառնում է հանրային սեփականություն: Սա՝ մեկ: Եվ երկրորդ` բոլորին է հայտնի, որ սկզբունքային բանակցությունների ժամանակ գործում է հետևյալ սկզբունքը՝ ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ: Եվ եթե հիմա մենք ամեն անգամ բանակցություններից վերադառնալուց հետո մեր ժողովրդին ասենք՝ այս նախադասությունը, այս միտքը այսպես է ձևակերպված, ապա երկու շաբաթ հետո, երբ ինչ-որ բան փոփոխվի, նորից պիտի սկսենք բացատրել, թե ինչու՞ է փոխվել և այլն: Բայց դա էական չէ: Էականը հետևյալն է. մենք 2007 թվականից սկսած, այսինքն՝ Մադրիդյան սկզբունքները ընդունելով որպես բանակցությունների հիմք, ընդամենը մեկ նպատակ ենք հետապնդում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից և այս սկզբունքից մենք չենք հրաժարվելու: 

Մեր դիվանագիտությունը միջազգային հանրությանը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան, միջազգային պարտավորությունների և մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները: Հայաստանի ղեկավարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ միասին շարունակում է աշխատել խաղաղության հաստատման ուղղությամբ: Հայաստանը խաղաղության ջատագովն է։ Մենք շատ լավ գիտակցում ենք, թե որքան թանկ է խաղաղությունը: Եվ պատահական չէ, որ այսօր մեր արտաքին քաղաքականության հիմնասյուներն են հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ուժի չկիրառումը, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը։

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր արտաքին քաղաքականության արդյունավետությունը ուղղակիորեն պայմանավորված է երկրի կառավարման արդյունավետությամբ: 

Վստահ եմ, որ 2017 թ. խորհրդարանական ընտրությունները կարևոր հանգրվան են Հայաստանի արդյունավետ կառավարման տեսլականը կյանքի կոչելու համար: Ուրախ եմ, որ անցնող տարում մենք ականատեսը եղանք քաղաքական հասունության օրինակի, երբ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը կարողացան միակարծություն, ավելի ստույգ՝ կոնսենսուս ձևավորել ընտրական գործընթացների օրինականության վերահսկման մեխանիզմների սահմանման շուրջ:

Այս առումով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջազգային դոնորների ցուցաբերած ֆինանսական և խորհրդատվական աջակցության համար: Հայաստանի իշխանությունները վճռական են անցկացնելու օրենսդրության և միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ` հույս ունենալով, որ դրանք կդառնան մեր 25-ամյա անկախության ընթացքում լավագույն ընտրությունները: Այդ գործընթացում մենք սերտորեն համագործակցելու ենք միջազգային հանրության հետ՝ ակնկալելով վերջինիս կառուցողական, պատասխանատու, անկողմնակալ ներգրավվածությունը: 

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով սրտանց շնորհավորում եմ արտաքին գործերի նախարարության ողջ անձնակազմին՝ ինչպես կենտրոնական ապարատում, այնպես էլ արտերկրում, մեր դիվանագետներին, ովքեր լավագույնս ներկայացնում են Հայաստանի շահերը արտաքին ասպարեզում:

Այս պահին պետք է հատուկ առանձնացնեմ այն դիվանագետներին, ովքեր մեր ազգային շահերը խիզախորեն պաշտպանում են Դամասկոսում, Հալեպում և Բաղդադում: Այնտեղ ծառայող մեր գործընկերները մեկ անգամ ևս ապացուցում են, որ հայ դիվանագետի ծառայությունը կարող է ընթանալ ոչ միայն բարձրաշխարհիկ ընդունելությունների, այլև սովորական պատերազմի պայմաններում:

Ամանորի բարեմաղթանքներ եմ նաև հղում Հայաստանում հավատարմագրված դեսպաններին և դիվանագետներին, որոնցից շատերն այսօր ներկա են այս դահլիճում։ Վստահ եմ, որ նրանք ցանկանում են, որպեսզի մեր տարածաշրջանում լինի կայունություն, խաղաղություն և որ ցանկանում են գործ ունենալ պատասխանատու և վստահելի գործընկերների հետ: 

Հարգելի՛ դեսպաններ,

Խնդրում եմ իմ ամենաջերմ ցանկությունները փոխանցել ձեր երկրների ղեկավարներին և ժողովուրդներին։ Մաղթում եմ, որ գալիք տարում առանձնահատուկ արգասաբեր լինեն մեր համատեղ ջանքերը՝ ուղղված խաղաղությանը, մեր համագործակցության առավել զարգացմանն ու ամրապնդմանը:

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Ես կարծում եմ, որ դուք նաև անցյալ տարի նվեր եք ստացել՝ այս հարմարավետ շենքը, որտեղ մենք ձեզ հետ միասին առաջին անգամ պետք է դիմավորենք Նոր տարին: Հուսով եմ, որ այս պայմանները ևս ձեզ կօժանդակեն, որպեսզի բարձր պահեք հայկական դիվանագիտության վարկը: Սա չափազանց կարևոր է: 

Շնորհակալ եմ ուշադրության համար: 

Մեկ անգամ ևս ցանկանում եմ գալիք 2017 թվականին ջերմություն ձեր ընտանիքներում և հաշտություն, առաջին հերթին՝ հաշտություն ինքներդ ձեզ հետ: Սա ամենակարևոր պայմանն է: Շնորհավոր Նոր տարի»,- ասել է Սերժ Սարգսյանը: 
 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14/11/2024 22:20 Ամոթ է, ԱԺ ամբիոնը դարձրել եք անլրջության աղբյուր ... 14/11/2024 22:00 Ասացին՝ Նիկոլը թրաշվել է․ Կասկած չունեմ՝ դա արել է հենց այսօր, որպեսզի իր ինվալիդ մտքի թունավոր արգասիքներից հանրային դիսկուրսը շեղի դեպի իր մորուքը 14/11/2024 21:40 Շինծու մեղադրանքով քրեաքաղաքական հետապնդման ենթարկված Սուրիկ Հովհաննիսյանն այսօր արդարացվեց․ Փաստաբանը մանրամասներ է հայտնում 14/11/2024 21:20 Իրական բանակցություններ են պետք Ռուսաստանի, Ադրբեջանի հետ․ Այս իշխանություններն ունակ չեն բանակցել․ Բագրատ Սրբազան 14/11/2024 20:59 Իրանը Թրամփին կոչ է ուղղել 14/11/2024 20:42 Հայաստանի այսպես կոչված իշխանությունները դարձել են սպառնալիք ու խոչընդոտ՝ գերիների վերադարձի հարցում․ Բագրատ Սրբազան 14/11/2024 20:22 Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյան 14/11/2024 20:08 «Երևանի ՋԷԿ» -ի պարզաբանումը Տիգրան Ավինյանի աներոջ և ՊՊԾ նախկին պետի միջև ծեծկռտուքի մասին 14/11/2024 19:44 Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կանգնեցնի Ուկրաինայում պատերազմը․ Բորել 14/11/2024 19:25 Մեր նահատակների արյամբ կազմավորված ու մեր ժողովրդին անկախություն պարգևած բանակն իր առաքելությամբ է արժանացել այն վերաբերմունքին, ինչի դեմ 6-7 տարի կռիվ է տալիս գործող իշխանությունը․ Աբրահամյան 14/11/2024 19:07 Կոմիտասի պողոտայում հնդիկների միջև վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց 14/11/2024 18:51 Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել 14/11/2024 18:41 Տիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի դեմ 14/11/2024 18:26 Նիկոլ Փաշինյանի «ոճափոխությունը»․ Ինչու՞ որոշեց սափրվել (Տեսանյութ) 14/11/2024 18:06 Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ 14/11/2024 17:52 Թմրանյութերի վաճառքով զբաղվող ինտերնետային հարթակները գովազդողին՝ տնային կալանք 14/11/2024 17:36 Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետ 14/11/2024 17:20 Պետք է փոխել Հայաստանում հաստատված անսկզբունք և անհայրենիք կառավարիչների իշխանությունը և վերադառնալ ազգային շահերի օրակարգ․ Արտակ Զաքարյան 14/11/2024 17:06 Տիգրան Ավինյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կիզակետում 14/11/2024 16:53 OVIO-ն իր տվյալների մշակման կենտրոնում գործարկում է OVIO Cloud ծառայությունը 14/11/2024 16:38 Իշխանության «սրտի օլիգարխների» շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը․ Սա է իրենց իրական Հայաստանը 14/11/2024 16:33 Հայաստանը տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրն է 14/11/2024 16:23 Արտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը (MediaHub) 14/11/2024 16:13 Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել. Ավագանու անդամ 14/11/2024 16:06 «Անկախության հռչակագիրը ողջ ծավալով երբեք չի եղել Սահմանադրության մաս». ՍԴ նախագահը հայտարարեց՝ հռչակագիրը կարող է չեղարկել միայն ժողովուրդը 14/11/2024 15:48 ՊՊԾ-ին թիրախավորելը հակապետական է. դրա վերջը պետք է տալ. Վահագն Ալեքսանյան 14/11/2024 15:45 Լեոյի փորձը՝ «Մանկական Եվրատեսիլի» բեմում (Տեսանյութ) 14/11/2024 15:39 Այնպես չի, որ յուրաքանչյուրս պետք է իրավունք վերապահենք ու մեզ համարենք Նժդեհի, Անդրանիկի ժառանգորդը. սիրուն չի. Հովիկ Աղազարյան (Տեսանյութ) 14/11/2024 15:35 Դեսպան Լիլիթ Մակունցի եղբոր ընկերությունը դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանել․ «Հետք» 14/11/2024 15:33 Գևորգ Չաուշը մեծ հեղինակություն ունեցող միակ հայ ֆիդային էր, որի համար բացառություն է արվել. նրան թույլատրվել է ամուսնանալ. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ)  14/11/2024 15:28 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակի հատումից մինչև Փ. Բուզանդի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը 14/11/2024 15:23 Տեղի կունենա «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը 14/11/2024 15:21 Քաղսիում բախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը. վիրավորը գյուղի դպրոցի նախկին տնօրենն է 14/11/2024 15:17 Պատասխանատու վարչապետը չի գոռում «Արցախը Հայաստան է, և վերջ» ու հրաժարվում հոկտեմբերի 19-ին Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկից. Շարմազանով 14/11/2024 14:53 Չի կարելի գիշեր-ցերեկ ասել՝ «մեզ ցեղասպանել է մի երկիր ու ամեն օր պետք է դրա մասին խոսենք», ո՛չ. Հակոբ Արշակյան (Տեսանյութ) 14/11/2024 14:42 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 14/11/2024 14:34 Արսենյանի մասնակցությունը փոփոխություն չի մտցրել ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ի մասով դիրքորոշման մեջ. ԱԳՆ 14/11/2024 14:28 Հրազդանում կասեցվել է «Փարթի քեյքս» ապրանքանիշի կրեմային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը 14/11/2024 14:19 Նորքի այգիների վերականգման նպատակով կազմակերպվելու է ծառատունկ 14/11/2024 14:08 Հայտնի են ազգային հավաքականի խաղային համարները՝ Ֆարերյան կղզիների դեմ խաղում 14/11/2024 14:03 Վստահ եմ, որ հետագայում ևս Ժնևի համալսարանի հայագիտական ամբիոնը կշարունակի ներշնչանքի աղբյուր լինել. Խաչատուրյան 14/11/2024 14:01 ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա 14/11/2024 14:00 Միջազգային հանրության շրջանում կասկած չկա, որ բռնի տեղահանություն էր, հետևաբար, արցախահայության վերադարձի իրավունքը պետք է գործի. Արա Ղազարյան 14/11/2024 13:47 Միջազգային հանրությունը պետք է հարմարվողականությունը մի կողմ դնի և խոսի Բաքվում պահվող պատանդների ու գերիների մասին. Գրետա Թունբերգ 14/11/2024 13:38 Չարենցավանում բնակարաններից մեկում պայթյուն է եղել. տուժածներ չկան 14/11/2024 13:33 Չեն կարողացել մեզ սպանեն, դրա համար էլ ՊՊԾ-ից դժգոհ են. ուզեցել են պետական ինստիտուտները սարքեն իրենց ջեբի շներ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 14/11/2024 13:25 Ընկեր Լևոնը չէր կարողացել խորհուրդ տալ ընկեր Արթուրին, և ընկեր Արթուրը եկել էր, «ազգային արժեքները ոչնչացնող» ոչ ընկեր Արայիկից խորհուրդ էր հարցնում. Արայիկ Հարությունյան 14/11/2024 13:15 Ձեր տների պատերի տակով եմ հեծանիվ քշում, ծնգծնգացնում եմ՝ մի հատ վառվող լույս չկա, խորը քնած եք. Փաշինյանն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) 14/11/2024 13:12 COP29-ն էթնիկ զտման համար պատասխանատու Ադրբեջանում անցկացնելու երկերեսանիությունը զզվանք է առաջացնում․ Գրետա Թունբերգ (Տեսանյութ) 14/11/2024 12:56 Նոյեմբերի 9-ին ես ասել եմ` ինձ ոչ մեկի կարծիքը չի հետաքրքրում, թուղթը ստորագրելու եմ. ինչո՞ւ եմ արել՝ դա ուրիշ խնդիր է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 14/11/2024 12:53 Մեր հարկային օրենսգիրքը ապապետական է. Հայաստանը պետք է ունենա նոր Հարկային օրենսգիրք. Վարչապետ 14/11/2024 12:42 Դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը. ասում ենք ՝ «զինվորը, իրա ցավը տանեմ, կանի ինքը, ինքը գիտե՞ք՝ ում սերունդնա՝ Տիգրան Մեծի, հեսա ստեղից տալու ա, դուրս գա Մադագասկար կղզի». Փաշինյան․Տեսանյութ 14/11/2024 12:40 Ես երբեք անակնկալի չեմ գալիս. ծանոթ չեմ Ադրբեջանի հետ ռազմավարական գործարքի թեմային. Քոչարյան 14/11/2024 12:37 Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության առումով մենք աշխարհում Գրետայի էֆեկտ չունեցանք. Գեղամ Ստեփանյան (Տեսանյութ) 14/11/2024 12:30 Վերջին 600 տարիներին մենք ապրել ենք մեզ պարտադրված պետության մեջ. այսօրվա կամավորը «Ընկեր ջան, գինի լից» երգի կամավորից տարբերվում է նրանով, որ շոշափելի վարձատրություն է ստանում. Փաշինյան (Տեսանյութ) 14/11/2024 12:18 Այսօրվա մեր հավաքական սոցիալ մտածողությունը էականորեն ապապետական է. Նիկոլ Փաշինյան 14/11/2024 12:14 Մարդու իրավունքների խախտումերն Արցախի դեմ ռազմական գործողությունների ժամանակ անմիջական կապ ունեն COP29-ի հետ. Աննա Մելիքյան 14/11/2024 12:07 11 մարդուց մեկն աշխարհում՝ շաքարային դիաբետով․ ինչպես կանխարգելել հիվանդությունը 14/11/2024 12:04 Այգեձոր-Մեհրաբ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա տուժած 14/11/2024 12:01 Այգիների կառուցում, բարեկարգում, շենքի հիմնանորոգում․ Արմավիրի մարզում մասնակցային բյուջետավորման ծրագրի արդյունքները 14/11/2024 11:50 Արարատում կասեցվել է մսային կիսապատրաստվածքի արտադրամասի արտադրական գործունեությունը 14/11/2024 11:42 Թրամփն առաջարկել է Ազգային հետախուզության տնօրեն նշանակել Թուլսի Գաբբարդին, ով նախկինում այցելել է Արցախ և հայտնվել Բաքվի «սև ցուցակում» 14/11/2024 11:29 Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ Լավրովի հանդիպմանը 14/11/2024 11:26 Զինծառայող Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 14/11/2024 11:24 Բողոքում են, որ վարչապետը, ԱԺ նախագահը թիկնապահներ ունեն, որովհետև ուզում են՝ հաջորդ մահափորձն ավելի հեշտ իրականացնեն. Ռուբեն Ռուբինյան (Տեսանյութ) 14/11/2024 11:11 Գեղարքունիքում բեռնատար գնացք և ավտոմեքենա են բախվել. «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել 14/11/2024 11:01 Անահիտ Մանասյանը Սյունիքում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ 14/11/2024 10:58 Հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման պահանջը նվազագույն բարոյական պարտականություն է Միշելի համար. Սաղաթելյան 14/11/2024 10:43 Ձեր «իրական Հայաստան»-ը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) 14/11/2024 10:33 Կինը ոստիկանությանը հայտնել է, որ ծանոթն իրեն 3 տարի առաջ տարել է մոթել և հափշտակել 20 մլն դրամ 14/11/2024 10:27 Ձեր խոստումը մեզ հեռացնելն էր. աշխատավարձ եք ստանում՝ առանց ձեր խոստումը կատարելո՞ւ. ՔՊ-ականն՝ ընդդիմությանը (Տեսանյութ) 14/11/2024 10:20 Երբ Նազենի Հովհաննիսյանն ու իր մարմնավորած կերպարը ենթարկվում էին «քննադատության», նմուշի համար գոնե մեկ հատ երկրորդ կարծիք չհնչեց. Աննա Հակոբյան 14/11/2024 10:08 Այսօր Ս. Գուրիասի, Աբիբ սարկավագի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակության օրն է 14/11/2024 10:01 ԵԱՏՄ երկրներն արտադրական արդյունաբերության աճի տեմպերով համաշխարհային առաջատարների շարքում են 14/11/2024 09:53 Անցած ամիս ՀՀ այցելել է 203,810 զբոսաշրջիկ․ ավելի շատ, քան՝ նախորդ հոկտեմբերին 14/11/2024 09:43 Դավիթ Տոնոյանի գործով Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել փաստաբանների բողոքը 14/11/2024 09:35 Թրամփի վարչակազմում կան նաև հայամետ գործիչներ․ նոր հորիզոններ են բացվում՝ հայկական օրակարգը առաջ մղելու հարցում․ Միջազգայնագետ 14/11/2024 09:16 Որոշ հասցեների Էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 14/11/2024 09:00 «Ժողովուրդ». Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների քրեական գործով մի կին է անցնում 14/11/2024 08:59 «Հրապարակ». ՔՊ-ականները հարմար թեկնածու չունեն, ուզում են ժամանակ ձգել Գյումրիում 14/11/2024 08:57 «Փաստ». ՀՖՖ-ն դիմել է ուժային կառույցներին, որ անվտանգության հավելյալ միջոցառումներ կիրառվեն 14/11/2024 08:56 «Ժողովուրդ». ՔՊ-ական լռակյաց պատգամավոր Տաթևիկ Գասպարյանն ունեցվածք է կուտակում 14/11/2024 08:55 «Փաստ». ՀՀ իշխանությունները որոշել են որոշակի թայմաութ վերցնել՝ իրենց ապագա գործողությունները հասկանալու համար 14/11/2024 08:53 «Հրապարակ». Հերթական անգամ ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի իշխանությունների հետ 14/11/2024 08:50 «Ժողովուրդ». Բանկերը ենթադրյալ վարկը ինչի՞ հիման վրա են տվել ՔՊ-ականներին 14/11/2024 08:47 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ իրենց պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ 14/11/2024 08:45 «Փաստ». Փաշինյանի համար թանգարաններն ու գրադարանները ավելորդ բեռ են 14/11/2024 08:43 «Ժողովուրդ». Ո՞րն է Գյումրիում ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծման տարբերակը 14/11/2024 08:41 «Հրապարակ». ՔՊ-ականներից ով չէր ալարում, մոտենում էր ամբիոնին և, «բռնանալով մայրենիի վրա», քծնում էր Նիկոլ Փաշինյանին 13/11/2024 23:01 Աշունը՝ հերպեսի եղանակ. Ինչպե՞ս բուժել վիրուսը 13/11/2024 22:47 Հայաստանը ներկայացնող պարային զույգը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 13/11/2024 22:31 Ալեքս Սահակյանը կստանա միջազգային վարպետի կոչում 13/11/2024 22:20 Հրդեհ Տորֆավան գյուղի տորֆի դաշտերում 13/11/2024 22:06 Կարեն Սարուխանյանի քեռու որդին, ում ձերբակալել էին թմրանյութ օգտագործելու, պահելու և պատրաստելու կասկածանքով, դուրս եկավ ՔՊ-ից 13/11/2024 21:40 Սևանա լճում սիգի որսը արգելվում է 13/11/2024 21:23 Հունվարից Իրանում կգործեն ռուսական «Միր» քարտերը 13/11/2024 21:06 Իսրայելն իրականացրել է իր նպատակները Գազայում, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը․ Բլինքեն 13/11/2024 20:48 ՊՆ-ն օրվա վերջում հաստատեց զինծառայողի մահվան լուրը․ «Հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն» 13/11/2024 20:31 Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ կամ Լուի Գերինգի հիվանդություն 13/11/2024 20:14 Վթար Գոռավան գյուղի կամրջի մոտ․ Տուժածներ կան