29/12/2016 11:11
Չինարիի քաղաքացիական բնակչության շրջանում իրավիճակը հանգիստ է. Գնդապետ Հայկ Պետրոսյան
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնքում իրավիճակը հանգիստ է, քաղաքացիական բնակչության շրջանում խուճապ չկա, Aysor.am-ի հետ զրույցում ասաց երրորդ բանակային զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ` դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
«ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է»,- տեղեկացրել էր Արծրուն Հովհաննիսյանը: