29/12/2016 12:17
Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր առավոտյան Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ հակառակորդի դիվերսիոն ներթափանցման հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Զոհերից մեկը սպա է, երկուսը` շարքայիններ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` ադրբեջանական կողմը ևս ունի զոհեր և վիրավորներ: Ճշտվող տեղեկություններով ադրբեջանական զոհերից մեկի դին հայկական կողմում է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: