29/12/2016 15:41
Չինարի գյուղի մոտ Ադրբեջանի գործողությունները ՀԱՊԿ-ը սադրանք է որակել
ՀԱՊԿ քարտուղարությունում հատուկ տագնապով են ընդունել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված միջադեպի մասին լուրը, ասված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մակնաբանությունում:
«ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այդ գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք՝ հատկապես ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցած ծանր զրահատեխնիկայի կիրառմամբ միջադեպի ֆոնին», - ասել է Ն.Բորդյուժան:
Նրա խոսքով, թվում էր, թե երկու կողմերի, նաև մի շարք երկրների ղեկավարների ջանքերի շնորհիվ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը ավելի ակտիվ կընթանա:
«Սակայն տարածաշրջանից ստացվող՝ հրադադարի պարբերաբար խախտումների վերաբերյալ տեղեկությունները, մասնավորապես դեկտեմբերի 29-ին գրանցված միջադեպը, որը զինծառայողների մահվան պատճառ է դարձել, լուրջ անհանգստանալու տեղիք է տալիս», - ասել է Ն.Բորդյուժան: