09/01/2017 14:36
«Լա Լա Լենդ» ֆիլմը դարձել է «Ոսկե գլոբուսի» ռեկորդակիր
«Լա Լա Լենդ» ֆիլմը դարձել է «Ոսկե գլոբուսի» ռեկորդակիր՝ արժանանալով 7 մրցանակի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին:
Այն հաղթել է «լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում, ինչպես նաև լավագույն ռեժիսուրա, լավագույն սցենար, երաժշտություն և օրիգինալ երգ անվանակարգերում, իսկ Ռայան Գոսլինգն ու Էմմա Սթոունը մրցանակի արժանացան ֆիլմում խաղացած դերերի համար: Մրցանակի է արժանացել նաև կոմպոզիտոր Ջասթին Գուրվիցը և City of Stars երգի համահեղինակբերը:
«Լուսնի լույս» ֆիլմը «Ոսկե գլոբուս» մրցանակ է նվաճել «լավագույն դրամա» անվանակարգում: