09/01/2017 15:25
Մեսսին հավասարվել է Կումանին
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի խաղում գրավելով «Վիլյառեալի» դարպասը, տուգանային հարվածով 25-րդ գոլն է խփել կատալոնական ակումբի կազմում, փոխանցում է iSport.ua-ն:
Արգենտինայի հավաքականի ավագը կրկնել է հոլանդացի պաշտպան Ռոնալդ Կումանի ռեկորդը: Անգլիական «Էվերտոնի» գլխավոր մարզիչը «Բարսելոնայում» հանդես է եկել 1989–1995-ը և տուգանային հարվածով խփել 25 գոլ:
«Վիլյառեալ» - «Բարսելոնա» խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ Մեսին աչքի էր ընկել 90-րդ րոպեին: