10/01/2017 10:06
Այս շաբաթ Ծառուկյանը կհայտարարի քաղաքականություն վերադառնալու մասին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջնորդությամբ դաշինքը կարող է չկայանալ:
Օրերս նախկին երկու պաշտոնյաները հանդիպել են Գագիկ Ծառուկյանին` ընտրություններին դաշինքով մասնակցելու առաջարկով: Ծառուկյանին հանդիպել են նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:
Քաղաքականություն վերադառնալու մասին Ծառուկյանի հայտարարությունը, ըստ ամենայնի, կհնչի այս շաբաթ:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին ղեկավարը չի ցանկանում իր գլխավորած ցուցակում այնպիսի մարդկանց ընդգրկել, որվքեր կարող են խնդիրներ առաջացնել իշխանության հետ, ուստի չի բացառվում, որ Օսկանյանն ու Օհանյանը ստիպված լինեն հանդես գալ սեփական դաշինքով: