10/01/2017 09:56
Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև ընտրություններ չի վերադառնա Հայաստան. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ինչպես կանխատեսել էինք, «Ժառանգություն» կուսակցությունը տրոհման եզրին է: Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է մնալ Լոս Անջելեսում և, ըստ ամենայնի, մինչև ԱԺ ընտրություններ չի վերադառնա Հայաստան: Կուսակցության մի քանի անդամներ, սակայն փորձում են քաղաքական դաշտի տարբեր հատվածներում ինչ-որ կերպ կառուցել իրենց քաղաքական ապագան:
Արմեն Մարտիրոսյանն այս պահին ինտենսիվ քննարկում է Վիկտոր Դալլաքյանի հետ նույն դաշինքում առաջադրվելու հնարավորությունը: Զարուհի Փոստանջյանը որոշել է առանձին նախաձեռնել ընտրություններին մասնակցելու ձևաչափը:
Անահիտ Բախշյանը, «Ժամանակ»-ի տեղեկություններով, կընդգրկվի «Ազատ դեմոկրատների» նախընտրական ցուցակում»: