10/01/2017 20:31
Մարադոնան հիասթափված է Մեսսիից
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Մարադոնան շեշտել է, որ հիասթափված է իր հայրենակցից՝ «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիից, փոխանցում է Sport-express.ru-ն:
Հիշեցնենք, որ կատալոնյան թիմի ֆուտբոլիստները չեն մեկնել Ցյուրիխ ու չեն մասնակցել աշխարհի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստի՝ պարգևատրման արարողությանը։
«Ես հիասթափված եմ Մեսսիից: Երբ նստած ես տանը՝ հեռուստացույցի կողքին, ոչ մեկի հետ չես պայքարում։ Չգիտեմ, թե «Բարսելոնի» ֆուտբոլիստներն ինչու չեն մասնակցել մրցանակաբաշխությանը։ Եթե Մեսսին մեկներ Ցյուրիխ` կարող էր ավելի լավ պայքարել»,- Մարադոնայի խոսքերը մեջբերել է TVE-ն։