11/01/2017 09:54
ՖԻՖԱ-ն ավելացրել է աշխարհի առաջնության մասնակիցների թիվը
ՖԻՖԱ-ի խորհուրդն ընդունել է ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների թիվն ավելացնելու որոշում: Այսուհետ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին կմասնակցեն ոչ թե 32 հավաքականներ, այլ՝ 48, փոխանցում է Sport.ru-ն` հղում անելով ՖԻՖԱ-ի Twittter-ի էջին:
Որոշումն ընդունվել է հունվարի 10-ին Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի հերթական նիստի ժամանակ: Նոր ձևաչափը կկիրառվի ԱԱ-2026-ից: ՖԻՖԱ-ի խորհդի անդամները միաձայն կողմ են քվեարկել նոր ձևաչափի համար: Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում 48 հավաքականները կբաժանվեն 16 խմբերի, յուրաքանչյուրում՝ 3 թիմ: Խմբերից 2 թիմեր դուրս կգան փլեյ-օֆֆ: Եվրոպան կունենա 16 մասնակից, Աֆրիկան՝ 9.5, Ասիան՝ 8.5, CONMEBOL-ը՝ 6.5, CONCACAF-ը՝ 6.5, իսկ Օկեանիան՝ մեկ:
Աշխարհի առաջնության մասնակիցների թիվն ավելացնելու գաղափարը պատկանում է ՖԻՖԱ-ի նորընտիր նախագահ Ջանի Ինֆանտինոյին: