11/01/2017 10:51
Դեմիրճյանին պատրաստ են ընդունել միայն Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն»-ում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթն, իր տեղեկություններին հղում անելով գրում է, թե առաջիկայում հնարավոր է՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ի և ՀԱԿ-ի միջև համագործակցությունը դադարի: Բանն այն է, որ Ստեփան Դեմիրճյանը բանակցում է միանգամից երեք դաշինքներում անցողիկ տեղի համար: Ստեփան Դեմիրճյանը հնարավոր է համարում նոր խորհրդարանում հայտնվել Վիկտոր Դալլաքյանի, Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմի կամ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ապագա դաշինքի հետ:
Վերջնական որոշում դեռևս չկա, բայց ամենայն հավանականությամբ, Ստեփան Դեմիրճյանին պատրաստ են ընդունել միայն Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն»-ում: Հիշեցնենք, որ դեռ 2003թ. Վիկտոր Դալլաքյանը սերտ համագործակցում էր այն ժամանակ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի հետ, ապա դարձավ նրա գլխավորած «Արդարություն» դաշինքի քարտուղարը»: